Բարբոսա․ Սպերցյանը պետք է միջին ակումբ ընտրի, ցույց տա իրեն, հետո ձգտի թոփ-ակումբի

Բարբոսա․ Սպերցյանը պետք է միջին ակումբ ընտրի, ցույց տա իրեն, հետո ձգտի թոփ-ակումբի

18 փետրվարի 2026 – 12:07 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ, ասել է հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան:

Ըստ նրա՝ Սպերցյանը պետք է միջին ակումբ ընտրի, ցույց տա իրեն, հետո ձգտի թոփ-ակումբի, հայտնում է «ՌԲ Սպորտը»:

«Ֆուտբոլը դաժան մարզաձև է։ Սպերցյանը թոփ ֆուտբոլիստ է, սակայն դա չի նշանակում, որ նա 100 տոկոսով կհաջողի ցանկացած թիմում։ Մեծ ակումբներում կա մրցակցություն, այնտեղ խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Անհրաժեշտ է, որպեսզի լինեն ազատ տեղեր։ Էդուարդը պետք է լավ անցկացնի առաջնության երկրորդ հատվածը։ Պետք է ընտրել միջին մակարդակի թիմ, ցուցադրել լավագույն որակները և սպասել առաջ գնալու համար հարմար պահի»,- ասել է գործակալը:

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։

Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 168 հանդիպման՝ դառնալով 53 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment