Ավստրիայում ընթանում է եպիսկոպոսաց հավաքը – Armenia Today

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից, հայտնում է Մայր Աթոռը:

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներին դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Ամենայն Հայոց կաթողիկոսը և մի շարք բարձրաստիճան հոգևորականներ հավաքին մասնակցում են հեռավար կարգով. ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ կաթողիկոսի բացակայությամբ ժողովը դառնում է եպիսկոպոսաց հավաք:

Կարդացեք նաև՝ 

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Leave a Comment