Ժնևի InterContinental հյուրանոցում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ РИА-ն գրում է, որ հանդիպումը կլինի փակ, կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը։
Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Վաշինգտոնի պատվիրակությունը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, իսկ Կիևի պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
РИА-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների վայր է ժամանել նաև բրիտանական պատվիրակությունը՝ վարչապետի խորհրդական Ջոնաթան Փաուելի գլխավորությամբ։ Պատվիրակությունը կփորձի տեղեկատվություն ստանալ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։
