«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով Lego կոնստրուկտորից հավաքված Աշխարհի գավաթը։
2026 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված այս հավաքածուն բաղկացած է 2842 դետալից և պատրաստված է 1:1 մասշտաբով, այսինքն իր չափսերով համապատասխանում է բնօրինակին (36 սմ)։ Սակայն այն տարբերվում է քաշով (իսկական գավաթը կշռում է ավելի քան 6 կգ)։
Գավաթի կրկնօրինակը նաև թաքնված անակնկալ ունի. վերին հատվածը բացվում է, որի ներսում տեղադրված է աշխարհի չեմպիոնի մինի-ֆիգուրը՝ ձեռքին փոքրիկ գավաթ։