17 փետրվարի 2026 – 16:11 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքները համագործակցության ուղղությամբ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր, և առանձնակի ընդգծվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը։
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի վերաբերյալ՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում համատեղ իրականացված աշխատանքները։
Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: