Օջալան․ PKK լուծարման առաջին փուլն ավարտված է

Քրդական բանվորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանը հայտարարել է, որ կազմակերպության լուծարման առաջին փուլն ավարտված է։ Ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը այս մասին հայտարարել է նախօրեին Իմրալի կղզու բանտում կայացած հանդիպման ընթացքում։

«Կազմակերպության լուծարման և զինված պայքարի դադարեցման փուլն ավարտված է։ Այժմ մենք պետք է անդրադառնանք ինտեգրման գործընթացին։ Դա հաշտեցման պրոցեսի երկրորդ փուլի առանցքային կետն է», – այսօր Օջալանի խոսքերն է փոխանցել նրան բանտում այցելած քուրդ պատգամավոր Միդհաթ Սանջարը։

Քրդամետ DEM կուսակցության անդամի խոսքով՝ Օջալանի հետ բանտում կազմակերպված հանդիպումը տևել է երեք ժամ։

Leave a Comment