Aurora News | Ամենաուժեղ բանակն էլ կարող է «ծանր» ապտակ ստանալ․ Խամենեին սպառնացել է Թրամփին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան բանակի հզորության մասին գնահատականներին։ Այս մասին հաղորդում է APA-ն։

Իր ելույթում Խամենեին նշել է, որ Թրամփը պարբերաբար շեշտում է ԱՄՆ բանակի ուժը՝ այն անվանելով աշխարհում ամենահզորը։

«Բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որից հետո չի կարող բարձրանալ։ Նրանք ամեն անգամ ասում են, որ ռազմանավեր են ուղարկում Իրանի ափեր։ Այո, այդ նավերը շատ վտանգավոր են: Բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է դրանք ուղարկել ծովի հատակ», – նշել է Խամենեին։

Նա ընդգծել է, որ Թրամփը չի կարող ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Հավելենք՝ ԱՄՆ նախագահն իր վերջին ելույթներից մեկում բողոքում է իր ժողովրդին, որ արդեն 47 տարի չի կարող ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։

«Դա լավ խոստովանություն է»,– հավելել է Խամենեին։

Leave a Comment