
«Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները հոսանքի սակագինը չթանկանա»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը: Նա ընդգծել է. «Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը: Նույն գործելաոճի մեջ են այս մարդիկ՝ իշխանությւոնները»: