Ռուսաստանում Telegram-ը ամբողջությամբ կարգելափակվի | Radar Armenia

Ռուսաստանում Telegram-ը ամբողջությամբ կարգելափակվի

Ռոսկոմնադզորը չի մեկնաբանել «Telegram» մեսինջեռի ամբողջական փակման մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է ռուսական ՌԲԿ գործակալությունը։ 

«Գործակալությունը այս հարցի վերաբերյալ նախկինում հրապարակված տեղեկատվությանը ավելացնելու ոչինչ չունի», – ՌԲԿ-ին հայտնել են Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունից։

Տելեգրամյան Baza ալիքը ավելի վաղ հայտնել էր, որ հավելվածը Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվելու է ապրիլի 1-ից։ Ալիքի տվյալներով՝ այդ օրվանից սկսած Ռոսկոմնադզորը կսկսի մեսենջերի լրիվ արգելափակումը՝ ինչպես Instagram-ի և Facebook-ի դեպքում։

Այս միջոցառումները կկիրականացվեն ամբողջ Ռուսաստանում. հավելվածը չի բեռնվի ո՛չ բջջային ցանցերում, ո՛չ էլ ֆիքսված ինտերնետ համակարգերում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment