Լավ է՝ հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Թրամփը՝ Ուկրաինայի իշխանություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ժամանակն է, որ Ուկրաինան արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համար, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուկրաինան ավելի լավ է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսքանն եմ ասում ձեզ»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։

Leave a Comment