«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր։
Կոսովո՝ Անկախության օր։
Հին Հռոմ՝ Կվիրինալին։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
440 – Վախճանվել է Մեսրոպ Մաշտոցը։
1824 – Ծնվել է Կղեմես Սիպիլյանը։
1885 – Ծնվել է Նինա Մանուչարյանը։
1887 – Ծնվել է Գրիգոր Ղափանցյանը։
1919 – Վախճանվել է Աղասի Շահինյանը։
1924 – Ծնվել է Գևորգ Վարդանյանը։
1945 – Ծնվել է Դավիթ Հովհաննեսը։
1947 – Ծնվել է Լևոն Շարաֆյանը։
1950 – Վախճանվել է Տիգրան Փոլատը։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ։
1994 – Վախճանվել է Արև Բաղդասարյանը։
2003 – Երևանում տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի և նրա աջակիցների բազմամարդ հանրահավաքը։
2006 – Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է դարձել Արմեն Հարությունյանը։
2011 – Ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»։
2015 – Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ։
2020 – Հանկարծամահ է եղել Գերման Ավագյանը։
ԱՇԽԱՐՀ
1454 – Ֆիլիպ III Բարին տվել է Ֆազանի երդումը։
1500 – Տեղի է ունեցել Հեմմինգշտեդտի ճակատամարտը։
1600 – Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային։
1673 – Վախճանվել է Մոլիերը։
1720 – Կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը։
1781 – Ծնվել է Ռենե Լաեննիկը։
1792 – Ծնվել է Կարլ Էռնստ ֆոն Բերը։
1814 – Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է ռուսական բանակին։
1852 – Բացվել է Էրմիտաժը։
1864 – Տեղի է ունեցել սուզանավի առաջին հաջողված մարտական կիրառումը։
1877 – Ծնվել է Անդրե Մաժինոն։
1904 – Կայացել է «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։
1947 – ԽՍՀՄ-ում սկսել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1968 – Բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։
1979 – Չինաստանի բանակը ներխուժել է Վիետնամ։
1993 – Հիմնադրվել է «Գազպրոմ» ընկերությունը։
2008 – Կոսովոն հայտարարել է անկախությունը Սերբիայից։
2024 – Ռուսները գրավել են Ավդեևկան ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում