ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 11-ի դրությամբ, հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրը վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և ընտրողների ցուցակին վերաբերելի խնդիրներով քաղաքացիները պետք է դիմեն լիազոր մարմնին։