Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը:
«Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված:
Ընդհանուր առմամբ 2026թ.-ին կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում»։
