Պապոյանը գլխապտույտի մեջ է, նա ստացել է 707 վստահության քվե և կրոնապետից հետո 2-րդն է Քպ-ական վունդերկինդների ցանկում։
Պալատական միջանցքներում արդեն շշուկով են խոսում՝ N 2-ը եկավ, գնաց, նստեց, հորանջեց, գղգղաց, խորասուզվեց, բղավեց, հուզվեց, պատուհանից նետվեց, վերադարձավ և այլն։ Վիճակն իրոք կրիտիկական է։ Նրա զեկույցը 4-րդ կարգի ցորենի հավերժական ներմուծման վերաբերյալ ցնցել է ընտրիչների դահլիճը։ Իսկ թաքնված տեսախցիկներ տեղադրելու նրա հմտությունները և ենթակաների դեմ անզիջում պայքարը ձևավորել են ուղղափառ կուսակցականի իմիջը։
Լավ, ի՞նչ է ասում «товарищ» Պապոյանը. «Եթե մենք հունիսի 7-ին չընտրվենք TRIPP չի լինի, խաղաղություն չի լինի, արհեստական բանականություն չի լինի, 4 մլրդ դոլլար ներդրում չի լինի, անկախություն չի լինի»։ Դեռևս հնարավոր է խաղաղության անիվը պտտել, բայց եթե մենք գանք իշխանության և կառավարենք 5 տարի, խաղաղության պրոցեսը անդառնալի կլինի» (ոչ բառացի)։
Եթե դուք վերընտրվեք, մենք կկորցնենք Հայաստանը բառի ուղիղ իմաստով։ Իսկ ձեզնից անձամբ ոչինչ կախված չէ, անգամ ձեր հեռանալը, թե չէ շուտ էիք փախուստի դիմել։
Արեգ Սավգուլյան, պատմաբան