Լայնամասշտաբ զորավարժություններ` Իրանում – Yerevan Today

Իրանի ռազմական ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Հորմուզի նեղուցի վերահսկմանն ուղղված լայնամասշտաբ զորավարժություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքմանը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զորավարժությունները մեկնարկել են Հորմուզի նեղուցի շրջանում:

Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի և ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման ֆոնին: Զորավարժությունների շրջանակում մշակվում են անվտանգության սպառնալիքներին հակազդելու սցենարներ և ստուգվում է ծայրահեղ պայմաններում գործելու համար ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը:

Leave a Comment