Իրանի մի շարք քաղաքներում վերսկսել են բnղոքի ցnւյցերը


Միջազգային


Իրանի ընդդիմադիր գործիչները նոր բողոքի ցույցեր են կազմակերպել Թեհրանում և աշխարհի տարբեր քաղաքներում:

Իրանի մայրաքաղաքի մի քանի թաղամասերի բնակիչները իրենց պատշգամբներից վանկարկել են «Մահ Իսլամական Հանրապետությանը», «Մահ Խամենեիին» և «Կեցցե՛ շահը» կարգախոսներ:

Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը: Իրանից դուրս գործող անկախ Iran International հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են բնակիչների խմբեր, որոնք վանկարկում են «Սա վերջին մարտն է, Փեհլևին վերադառնում է» և «Մահ Հեղափոխության պահապանների կորպուսին»:

Նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իրանի մի շարք այլ քաղաքներում:


Leave a Comment