16 փետրվարի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է օնլայն տաքսի ծառայությունների վարորդների խնդիրները:
Նա նշել է, որ վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն:
«Հարցեր, որոնք լուծում են պահանջում.
ՀՀ-ում կա գրանցված մոտ 120,000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40,000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր՝ վճարում են հարկեր։
Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16․5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1․8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը, իմ գնահատմամբ, կազմում է մոտ 12 %:
Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։
Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից.
Նիկոլ Փշինյան,
- Չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի։
- Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը
- Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16․5%, սրա հովանավորը ո՞վ է . . .
Օնլայն վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պետք է պաշտպանված լինեն»,-ասվում է գրառման մեջ: