Մանուկյան․ Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն

Մանուկյան․ Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն

16 փետրվարի 2026 – 15:14 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է օնլայն տաքսի ծառայությունների վարորդների խնդիրները:

Նա նշել է, որ վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն:

«Հարցեր, որոնք լուծում են պահանջում.

ՀՀ-ում կա գրանցված մոտ 120,000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40,000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր՝ վճարում են հարկեր։

Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16․5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1․8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը, իմ գնահատմամբ, կազմում է մոտ 12 %:

Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։

Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից.

Նիկոլ Փշինյան,

  1. Չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի։
  2. Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը
  3. Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից

Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16․5%, սրա հովանավորը ո՞վ է . . .

Օնլայն վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պետք է պաշտպանված լինեն»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment