Ազգային պատկերասրահում որոշարկվել են հեղինակներ, բացահայտվել նախկինում անհայտ գործեր

Ազգային պատկերասրահում որոշարկվել են հեղինակներ,  բացահայտվել նախկինում անհայտ գործեր

16 փետրվարի 2026 – 12:14 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային պատկերասրահում վերջերս բացվել է «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է վերջին տարիներին հաստատությունում կատարված ուսումնասիրական, վերականգնողական և որոշարկման նշանակալի ձեռքբերումները։

Նոր թվային գործիքների կիրառման և մասնագիտական հետևողական աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել են մինչ այս անհայտ ստեղծագործություններ։

Ցուցադրությունը նաև առանձնացրել է Վերականգնման բաժնի առանցքային նշանակությունն, որի շնորհիվ կատարվել են կարևոր հայտնաբերումներ՝ Մարտիրոս Սարյանի 1910 թ․ նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի միակ հայտնի սրբանկարը Հայաստանում։

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թ․: Այն երկրի գլխավոր և ամենամեծ պատկերասրահն է` բաղկացած 56 ցուցասրահներից: Այստեղ կարելի է ծանոթանալ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հետ, ուսումնասիրել տարբեր երկրների և տարբեր ժամանակների արվեստի նմուշները:

Leave a Comment