Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան





«Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու»,- Էջմիածնի Մայր տաճարի դիամց ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կատարվողը ծրագիր է եկեղեցու դեմ և ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պետք է կատարի այն ցանկությունը, որն իշխող ուժն ունի։

«Մենք չենք նահանջելու և պահելու ենք այն, ինչ ստեղծել է Հայ Եկեղեցին և պահել է Հայ Եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,-ասել է Նաթան Սրբազանը։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։

«Երբևէ Մայր Աթոռը հայ հոգևորականը, առավել ևս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են՝ քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,-ասաց Նաթան Սրբազանը։

Նա չբացառեց, որ մի օր էլ որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին:
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment