Թրամփը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ հարվածներ հասցնելու, ինչպես նաև ռազմական թիրախների դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելու հնարավորությունը, եթե Թեհրանի հետ բանակցությունները ձախողվեն, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Թրամփի կողմից դիտարկվող տարբերակների թվում են Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռներ արձակելու նրա կարողության դեմ ռազմական գործողություններ իրականացնելը։ Նա նաև ուսումնասիրում է ամերիկացի դիվերսիոններ ուղարկելու հնարավորությունը իրանական որոշակի ռազմական օբյեկտներին հարվածելու համար», – գրում է թերթը։
Հրապարակումը նաև հաղորդում է, որ Թրամփի ազգային անվտանգության թիմի անդամներին հաջողվել է համոզել ԱՄՆ առաջնորդին զերծ մնալ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելուց, մինչդեռ Պենտագոնը զարգացնում է իր հարվածային հնարավորությունները և ամրապնդում պաշտպանությունը տարածաշրջանի 11 երկրներում, որոնք կարող են խոցելի լինել Իրանի հնարավոր պատասխան հարձակման համար։

Leave a Comment