Քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ արգելվել է նրա ելքը Հայաստանից․ Արա Զոհրաբյան



Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։



«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:


Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:


Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,-հայտնել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment