Վիտկոֆը և Քուշները Ժնևում կհանդիպեն իրանական կողմի հետ


Միջազգային


ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, փետրվարի 17-ին կմասնակցեն իրանական կողմի հետ բանակցություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Օմանի ներկայացուցիչները կլինեն տեղում և կհանդիսանան միջնորդներ ԱՄՆ-Իրան շփումներում», – նշվում է հրատարակության մեջ։

Նշենք, որ երեկ մի շարք միջազգային պարբերականներ գրեցին, որ ԱՄՆ-Իրան բանակցություններ դրական տեղաշարժ կա և կողմերը մոտ են ընդհանուր հայտարարի գալուն:


Leave a Comment