ՖԻՖԱ-ն «Ատլետիկին» արգելել է նորեկներ գրանցել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատժամիջոց է կիրառել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ արգելելով ակումբին նոր ֆուտբոլիստներ գրանցել։

Սանկցիան գործելու է երեք անընդմեջ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ 2026 թվականի ամռանը, ինչպես նաև 2027 թվականի ձմռանն ու ամռանը։ Բասկյան ակումբը տրանսֆերային գործունեությունը վերսկսելու և նոր խաղացողներ հայտավորելու իրավունք կստանա միայն 2028 թվականի հունվարից։

Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ «Ատլետիկում» իրավիճակը դրամատիկ չեն գնահատում։ Ըստ աղբյուրների՝ խոսքը ֆուտբոլիստներից մեկի իրավունքների շուրջ առկա տեխնիկական տարաձայնության մասին է, որն ակումբի ղեկավարությունը մտադիր է հարթել։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկը» 23 խաղից հետո 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

Leave a Comment