Մանկապարտեզ չկա, դպրոցն էլ փակվում է․ Երիտասարդները գյուղից հեռանում են․ Հովտի բնակիչ 

14 Փետրվարի, 2026

 

Հովիտ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում։

Գյուղի  բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի 551 բնակչություն։

Ըստ  Հովիտ համայնքի վարչական ղեկավարի՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր․  խողովակային վթարների պատճառով, ոռոգման ջուրը գյուղ չի հասնում։

Գյուղի կարևոր խնդիրներից մեկն էլ դպրոցի փակվելու հետ է կապված։ Ըստ հովիտցիների, եթե դպրոցը փակվի, երիտասարդները կհեռանան գյուղից, կմնան միայն տարեցները, գյուղերն առանց այդ էլ ծերանում են, որը իր լուրջ հետևանքները կունենա նաև մեր երկրի տնտեսության ու զարգացման վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment