Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին


Հասարակություն


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:




Leave a Comment