Միացյալ Նահանգները 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 15 միլիարդ դոլարի զենք․ Ռյուտե

ԱՄՆ-ն 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 15 միլիարդ դոլարի զենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ֆինանսավորվող գնումների ծրագրի շրջանակներում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Նրանք ամսական մատակարարում են (զենք– խմբ.) մեկ միլիարդ եվրո արժողությամբ։ Այսպիսով, այս տարի դա կկազմի մոտ 15 միլիարդ դոլար կամ 12 միլիարդ եվրո, ներառյալ կարևորագույն, մահաբեր և ոչ մահաբեր միջոցները, այդ թվում՝ ռուսական հրթիռները ոչնչացնելու համար նախատեսված խափանող սարքերը», – ասել է Ռյուտեն ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Leave a Comment