Մյունխենում ԱՄՆ դեսպան Ուոլցը հայտարարեց, թե «պատմության մեջ առաջին անգամ  օդային ուղիղ հաղորդակցություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»

Այսօր՝ փետրվարի 13-ին Մյունխենում սկսվեց եւ կիրակի՝ փետրվարի 15-ը ներառյալ «Բայերիշե հոֆ» հյուրանոցում ընթանալու է անվտանգության 62-րդ ամենամյա կոնֆերանսը, որ նախագահում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի երկարամյա ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը: Կոնֆերանսի բացմանը չոր եւ կոշտ ելույթ ունեցավ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիհ Մերցը: Նրա խոսքն ուղղված էր ԱՄՆ-ին, որի ներկայացուցիչ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկ տարի առաջ նույն կոնֆերանսում բառերի իր ժայթքումով անակնկալ մատուցեց Գերմանիային, ԵՄ երկրներին: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթը վաղն է, զարմանալի չի լինի, եթե նրա պատասխանն առավել հավասարակշիռ լինի, քան ԱՄՆ փոխնախագահի հարձակումն էր նախորդ տարի: Ժամը 14. 30- 15.15-ին «Միջազգային կարգը բարեփոխումների եւ կործանման միջեւ» (The International Order Between Reform and Destruction) բանավեճի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Ուոլցը (Michael Waltz-

Ambassador of the United States of America to the United Nations; former National Security Advisor of the United States of America) գովերգելով իր երկրի նախագահի խաղաղարար ջանքերը, մի քանի անգամ հիշատակեց ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատվածը, նաեւ ծանուցեց, թե «պատմության մեջ առաջին անգամ օդային ուղիղ հաղորդակցություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Ղազախստանից առաջին անգամ այդ երկրներ ցորենի առաքումներ եղան»: (We just saw the first direct flight between Azerbaijan and Armenia in its history and the first wheat shipments flowing through (կամ՝ to: ԱՄՆ դեսպանի բանավոր խոսքի նշյալ հատվածը հստակ չլսվեց, գրավոր տարբերակ չկա-Ան.Հ.) those countries from Kazakhstan).

«Արմենպրեսը» այսօր իրազեկել էր, թե նույն օրը՝ փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանից՝ ցամաքային սահմանազատված ճանապարհով Հայաստան են եկել ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչներ: https://azg.am/news/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/

Իսկ օդային ուղիղ հաղորդակցության մասին Մյունխենում հայտարարեց Ուոլցը: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը ցամաքայինը շփոթել է օդայինի՞ հետ, թե՞ նա գիտի ավելին, ինչ մենք դեռ չգիտենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Leave a Comment