Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները – Tsayg

Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կգ-ից 63 կգ և 69-ից +86 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Կանանց առաջնության 8 քաշային կարգերում  Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

Leave a Comment