Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը

Թեհրան այցի մասով քննարկումներ ունենք, բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին։

«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,-ասել է Փաշինյանը։

Leave a Comment