Հունվարի 1-ից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ 65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով:
Առողջության ապահովագրությունն անհրաժեշտ դեղերի մի մասը տրամադրում է անվճար, մյուս մասը՝ համավճարով։ Այս ցանկը 2027 թվականից հետո գուցե ընդլայնվի: Բացի այդ, համակարգում կան ծառայություններ, որոնք ներառված չեն պետական փաթեթում: Կա խնդիր նաև, եթե ծառայությունները սահմանափակ են, օրինակ՝ Առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բժշկական ապահովագրության շրջանակներում ՄՌՏ-ն հնարավոր կլինի տարեկան 2 անգամ անվճար անել:
Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հետաքրքրվելով, թե օգտվե՞լ են արդեն համակարգից, ի՞նչ խնդիրների են բախվել, անվճա՞ր են բուժվել քաղաքացիները, թե՞ ոչ:
Քաղաքացիների մի մասը պատասխանել է, որ գրանցվել են և նաև օգտվել անվճար ծառայություններից:
«ՄՌՏ-ից օգտվել եմ»,- նշել է պոլիկլինիկայի այցելուն։
Մյուսները դեռ չէին հասցրել օգտվել ծառայություններից:
«Դեռ չէ, բայց պատրաստվում եմ։ Տեղեր կան՝ գրանցվելը հեշտ է, տեղեր կան՝ դժվար է։ Հատվածներ կան բժշկության մեջ, որոնք դեռ մուտք չեն արել։ Ամեն դեպքում հուսով ենք՝ ի օգուտ քաղաքացու կլինի»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Հարցվածներից մի քանիսն էլ նշել են, որ չեն գրանցվել՝ օգտվելու ապահովագրությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
