13 փետրվարի 2026 – 17:38 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու և և վարչապետ, այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով։
Նա նշել է, որ Կարապետյանը բացի ՀՀ քաղաքացի լինելուց նաև հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի, հայտնում է Auroranews.am-ը:
«Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից՝ ընտրություններից հետո, գիտեի՞ք»,- հավելել է նա։
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։
«Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա: