Վարդանյան Ծովիկը թուրքերի հարցում կոմպլեքսներ չունի

Փորձելով գովաբանել Նիկոլի «խաղաղության օրակարգը»՝ ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը հայտարարել է, թե չի կարծում, որ Հայաստանի ժողովուրդը խնդիր կամ վախեր ունի Թուրքիայի հետ սահմանի բացման առումով: «Ես վստահ եմ, որ չկան նման մտավախություններ. ՀՀ-ից ժողովուրդը Վրաստանի միջոցով և՛ ապրանքաշրջանառություն է իրականացնում Թուրքիայի հետ, և նաև մարդիկ մեկնում են Թուրքիա և գալիս են»,-մասնավորապես՝ հայտարարել է Ծովիկն ու պնդել՝ դա արհեստական օրակարգ է:

Փաստորեբն՝ Ծովիկը մանր առևտուրը աշխարհաքաղաքականությունից չի տարբերում: Առկա մտահոգություները միանագամայն օբյեկտիվ են հատկապես մի դեպքում, երբ Հայստանին Նիկոլն է դեռ տիրում՝ Էրդողանի գրքի սիրահարը:

Այդ մտավախություններն իրականում միանագամայն հիմնավոր են. տնտեսական էքսպանսիայի վտանգից մինչև անվտանգային ու անգամ հոգեբանական խնդիրներ. եթե Ծովիկը մոռացել է 1915-ը կամ ասենք 2020-ը, ապա դա չի նշանակում, որ մյուսներն էլ են այդպես վարվել: Ծովիկը չի հասկանում, որ Վրաստանի միջնորդությամբ առևտուր անելը ոչինչ չի նշանակում. միջնորդավորված առևտուրը շատ իմաստներով զսպող մեխանիզմ է, և Վրաստանն այս դեպքում շատ առումներով խաղաղում է յուրատեսակ բուֆերի դեր:

Այո, ՔՊ-ականների համար Թուրքիաի հետ ուղիղ հարաբերվելը ոչ միայն անվնաս է, այլև խիստ ցանկալի. նրանք վաղուց են ուրացել իրենց մաշկի գույնն ու հոգեբանորեն թրքացել: Թրքացել են, որ իշխանությունը պահեն, որ Անկարայի ու նրա բեղավոր լակոտի հետ հարաբերվելիս հոգեբանական դիսկոմֆորտ չապրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment