Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակի ամենաազդեցիկ աստղերի թվում է

Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակը ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը։

Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։

Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը «Այնտրախտի» կազմում անցկացրած հանդիպումների 31,4 տոկոսում ճանաչվել է «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»։

Leave a Comment