ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր




 


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ 


 


Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


 


Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։


 


ՀՀ ՏԿԵ նախարարություն


 


 


 


 


Leave a Comment