Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ տարաձայնությունների մասին լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների ֆոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ։
Ինչպես հաղորդել է գերմանական Handelsblatt թերթը, Բեռլինի և Փարիզի միջև տարաձայնությունները կաթվածահար են անում Եվրոպան, և Եվրամիությունը կանգնած է «փոշիացման» վտանգի առաջ:
«Այո… միշտ», – ծիծաղելով ասել է Մակրոնը, երբ Politico-ն հարցրել է, թե արդյոք իրար կողք հայտնվելով՝ նրանք լավ ընկերներ դարձե՞լ են։
Ավելի վաղ գերմանական Bild թերթը գրել էր, որ Մակրոնը ԵՄ գագաթնաժողովից առաջ իրեն մեկուսացրել է մի քանի հանգամանքների պատճառով, այդ թվում՝ Մերկոսուրի հետ ԵՄ համաձայնագրի դեմ Ֆրանսիայի քվեարկության և Մերցի՝ Կիևին ֆինանսավորելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ցանկության համար քննադատության պատճառով։