Հայաստանում ամերիկյան ռեակտորներով ԱԷԿ-ը կարող է կրկնել «Ֆուկուսիմայի» ճակատագիրը․ Շոյգու

Ռուսաստանը կշարունակի հաշվի առնել միջուկային անվտանգության ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանությունում։

«Հայաստանը՝ որպես սեյսմիկ ակտիվ տարածաշրջան, խորհրդային ինժեներների կողմից կիրառված եզակի հիմնադրման տեխնոլոգիան հնարավորություն տվեց Հայկական ատոմակայանին հաջողությամբ դիմակայել 1988 թվականի երկրաշարժին, և մեկ էներգաբլոկը դեռ շարունակում է աշխատել։ Եթե Հայաստանում ամերիկյան փոքր ռեակտորներ կառուցվեն, տարածաշրջանի բոլոր երկրներն ու Հայաստանի բնակիչներն ստիպված կլինեն հաշվի առնել նոր միջուկային անվտանգության ռիսկերը»,- ասել է Շոյգուն։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ենթադրի, որ «միանգամից, սեյսմիկ ակտիվ գոտում, իրականացվելու են ամերիկյան փորձարկումներ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում», և դա հանդիսանում է սպառնալիք։ Շոյգուն հիշեցրել է Ճապոնիայում գտնվող «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որտեղ երկրաշարժը ոչնչացրել էր ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրել էր շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման։

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վենսն ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ ամփոփելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Leave a Comment