Հայաստանի կողմից ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, որին անհրաժեշտ է համարում.
«Այնուամենայնիվ, ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում», – ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։