Կանեփի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել ուղեղի համար. Daily Mail

Կանեփի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել ուղեղի համար. Daily Mail

Կոլորադոյի գիտնականները պնդում են, որ կանեփի չափավոր օգտագործումը կարող է մեծացնել մարդկային ուղեղի ծավալը։

Daily Mail-ը գրում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է 50 և ավելի բարձր տարիք ունեցող 26․000 բնակչության շրջանում։

Արդյունքները ցույց են տվել, որ ովքեր կյանքում միջին չափավոր քանակով են օգտագործել այն՝ 1-ից մինչև 100 անգամ, ունեն ուղեղի այն հատվածների ավելի մեծ ծավալ, որոնք պատասխանատու են հիշողության և ճանաչողական կարողությունների համար: Այս խումբը ցույց է տվել նաև ավելի լավ արդյունքներ ճանաչողական թեստերում՝ համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն օգտագործել այն։

Հետազոտության ղեկավար Դոկտոր Անիկա Գուհան ասել է, որ ինքը զարմացած է արդյունքներից, քանի որ դրանք հուշում են, որ կանեփը կարող է որոշակի օգուտներ ունենալ ուղեղի համար, երբ օգտագործվում է շատ չափավոր: 

Հատկանշական է նաև այն, որ հետազոտությունը ցույց է տվել՝ ովքեր ավելի շատ են օգտագործել (100-ից ավելի անգամ), ունեն ուղեղի նմանատիպ կամ նույնիսկ փոքր-ինչ փոքրացած ծավալներ՝ համեմատած չօգտագործողների հետ:

Այս բացահայտումը հակասում է նախկինում տարածված կարծիքին, որ այն միայն վնասում է ուղեղին, և հիմա գիտնականները կարծում են, որ չափավոր օգտագործումը կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ՝ հնարավոր է դանդաղեցնելով ճանաչողական անկումը և նվազեցնելով դեմենցիայի ռիսկը տարեցների մոտ:

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 40-77 տարեկան 26․000 մասնակցի տվյալներ, որոնց միջին տարիքը 55 տարեկան է եղել, և որոնք ենթարկվել էին ուղեղի ՄՌՏ հետազոտության։

Նրանցից 5300-ը նշել են, որ իրենց կյանքի ընթացքում օգտագործել են կանեփ «չափավոր» քանակությամբ, մինչդեռ 633-ը նշել են, որ կյանքի ընթացքում օգտագործել են կանեփ «մեծ» քանակությամբ։

Ընդհանուր առմամբ, 16000 մասնակից, կամ 60%-ը, նույնպես լրացրել էին ճանաչողական թեստեր, սակայն գիտնականները չեն նշել, թե նրանցից որ մասն է չափավոր կամ բարձր մակարդակով օգտագործել կանեփ։

Գիտնականները չափել են մասնակիցների ուղեղի 11 տարբեր շրջաններ և համեմատել դրանք՝ հիմնվելով կանեփի օգտագործման վրա։

Ընդհանուր առմամբ, գիտնականները պարզել են, որ, չօգտագործողների համեմատ, նրանք, ովքեր ասել են, որ չափավոր քանակությամբ կանեփ են օգտագործել, ունեցել են ուղեղի ութ շրջաններ, որոնք ավելի մեծ էին, քան նրանք, ովքեր ասել են, որ երբեք չեն օգտագործել կանեփ։

Leave a Comment