12 փետրվարի 2026 – 15:41 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն:
Նրա դուստը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հոր ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, հայտնում է «Փաստինֆոն»:
«Առիթմիա է նկատվում մոտը։ Պետք է ապարատ տեղադրեն, կրկին վիրահատության կարիք կա»,-ասել է Խաչատրյանը։
Վագիֆ Խաչատրյանը հունվարի վերջին էր դուրս գրվել հիվանդանոցից։ Նա գերությունից վերադառնալուց հետո հոսպիտալացվել էր և վիրահատվել: ։