Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտը նախատեսվում է մարտին

Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտը նախատեսվում է մարտին

12 փետրվարի 2026 – 15:31 AMT

PanARMENIAN.Net – Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն անդրադարձել է խառը մենամարտերում իր նախորդ ելույթին և նշել է, որ հաջորդ հանդիպումը մտադիր է անցկացնել մարտի 21-ին։

Հունվարի 31-ին Լոս Անջելեսում անցկացված UNF 30 մրցաշարում 36-ամյա հայ մարզիկը միավորներով առավելության է հասել ամերիկացի Շեյն Տորեսի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը:

«Գիտեի, որ մրցակիցս պայքարելու է մինչև վերջ։ Նա չզարմացրեց ինձ։ Գիտեի, որ նա ունի ըմբշամարտի հմտություններ։ Գիտակցում էի, որ եթե նա դուրս է եկել ինձ հետ մենամարտելու, ուրեմն ուժեղ ու համարձակ մարտիկ է։ Կարծում եմ՝ մարտի 21-ին կվերադառնամ այստեղ»,- UNF-ի պաշտոնական ալիքի հետ զրույցում ասել է Հարությունյանը։

Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում արդեն անցկացրել է 9 մենամարտ, որոնցից 7-ում հաղթանակ է տարել, իսկ 2-ում պարտություն է կրել։

Leave a Comment