Վրաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է վեց տարուց ավելի հին մարդատար մեքենաների ներմուծումը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Իհարկե, կքննարկվեն աննշան բացառություններ։ Մենք կարծում ենք, որ կարևոր է երկիր չներմուծել վեց տարուց ավելի հին մեքենաներ։ Սա կարևոր է շրջակա միջավայրի, հանրային առողջության և հարմարավետ հասարակական տրանսպորտի ապահովման համար», – ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը կտրուկ աճել է։