«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր,
Մյանմա՝ Միասնության օր,
Վենեսուելա՝ Երիտասարդության օր,
Տաջիկստան՝ Դուշանբեի զանգվածային անկարգությունների զոհերի հիշատակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1286 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։
1741 – վախճանվել է Կ. Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։
1908 – վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։
1909 – ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։
1921 – Վրաստանի խորհրդայնացման ժամանակ բոլշևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։
1935 – ծնվել է ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։
1941 – ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի Լանկայի հետ։
1992 – վախճանվել է գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։
1994 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն են սահմանել Քելբաջարի շրջանում։
1999 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։
2004 – Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ մեկնել է Կոսովո՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար։
2008 – վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը։
2009 – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է կուսակցության նախագահ։
2012 – 9 մարզում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2016 – ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։
2019 – Նիկոլ Փաշինյանը հայտարարել է համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։
2021 – «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում։
ԱՇԽԱՐՀ
881 – Հռոմի պապ Հովհաննես 8-րդը Կարլ 3-րդ Հաստլիկին թագադրել է Արևմուտքի կայսր։
1429 – տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը Հարյուրամյա պատերազմի ժամանակ։
1429 – Ժաննա դը Արկը դիմել է Ռոբերտ դը Բոդրիկուրուին՝ սկսելով իր պատմական առաքելությունը։
1502 – Կաստիլիայից վտարվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։
1541 – հիմնադրվել է Սանտյագո դե Չիլի քաղաքը։
1538 – վախճանվել է նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։
1593 – կորեական բանակը ջախջախել է ճապոնական զորքին Խենջու ամրոցի մոտ։
1804 – վախճանվել է Իմանուիլ Կանտը։
1809 – ծնվել է Չարլզ Դարվինը։
1809 – ծնվել է Աբրահամ Լինքոլնը։
1818 – Չիլին հռչակել է անկախությունը։
1832 – Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։
1865 – Մենդելեևը պաշտպանել է իր դիսերտացիան։
1896 – վախճանվել է կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։
1898 – գրանցվել է առաջին մահացու ավտովթարը։
1899 – Գերմանիան գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները։
1908 – Անգլիայում ընդունվել է երեխաների ծխելը արգելող օրենք։
1912 – ավարտվել է Սինհայան հեղափոխությունը Չինաստանում։
1941 – առաջին անգամ կիրառվել է պենիցիլինը բուժման մեջ։
1950 – ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը։
1961 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» կայանը։
1994 – բացվել են Լիլլեհամմերի ձմեռային օլիմպիական խաղերը։
2017 – վախճանվել է ջազ երաժիշտ Էլ Ջերրոն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում