Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր անցկացված Կառավարության նիստի ընթացքում հայտնել է, որ Հայտարարագրման արդյունքում 76 հազար 537 քաղաքացի ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ։
«76. 537 քաղաքացի հայտարարագրման արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն, միջին գումարը կազմել է մեկ հայտարարատուի համար 81.000 դրամ: Սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ որ մենք արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մենք մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։ Միգուցե կլինեն խավեր, շերտեր, օրինակ մարդիկ, ովքեր մեծ աշխատավարձեր են ստանում, մեծ եկամուտներ ունեն, մենք այս խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղղենք այն շերտերի և խավերի ուղղությամբ, որոնք դրա կարիքը ավելի շատ ունեն»,- նշել է վարչապետը։