Ինչու է ծովի ջուրը աղի

Ինչու է ծովի ջուրը աղի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, թե ինչու է ծովի ջուրը աղի։

«Ծովի ջրի աղիությունը պայմանավորված է դրանում լուծված աղերով, հիմնականում նատրիումի քլորիդով (կերակրի աղ)։

Աղերը օվկիանոսներ են հասնում ցամաքուն ապարների քայքայման և մակերևութային հոսքով դրանց լվացման արդյունքում։ Հրաբխային ակտիվությունը նույնպես նպաստում է օվկիանոսային ջրում աղերի պարունակության ավելացմանը։

Համաշխարհային օվկիանոսի միջին աղիությունը մոտավորապես 35 գրամ աղ է մեկ լիտր ջրում։ Սակայն այն տարբեր է՝ կախված տարածաշրջանից և խորությունից։
Հետաքրքիր է նշել, որ մարդու արյան մեջ աղերի պարունակությունը որոշ նմանություններ ունի ծովի ջրի աղիության հետ։ Սա պատահականություն չէ և կարող է բացատրվել օվկիանոսում կյանքի ծագման էվոլյուցիոն տեսությամբ։

Մարդու արյան մեջ աղերի պարունակությունը մոտավորապես 9 գրամ է մեկ լիտրում, որը համարժեք է 0.9% -ի։ Այս կոնցենտրացիան ապահովում է օրգանիզմի՝ բջիջների և օրգանների բնականոն գործունեությունը։

Համաշխարհային օվկիանոսի միջին աղիությունը մոտավորապես 35 գրամ է մեկ լիտրում, որը համարժեք է 3.5%։ Այս արժեքը մոտավորապես 3.9 անգամ ավելի բարձր է, քան մարդու արյան մեջ աղերի պարունակությունը։

Չնայած բացարձակ արժեքների տարբերությանը, ծովային ջրում և մարդու արյան մեջ տարբեր իոնների հարաբերակցությունները որոշ չափով նման են։ Օրինակ, նատրիում և քլորիդ իոնները հիմնականն են ինչպես արյան, այնպես էլ ծովային ջրում»։

Leave a Comment