Aurora News | Ֆիդանի հարցազրույցը աղավաղվել է իրաքյան լրատվամիջոցների կողմից. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ Նախարարությունը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Ֆիդանի փետրվարի 9-ի հարցազրույցը աղավաղվել է իրաքյան լրատվամիջոցների կողմից։ Ըստ նախարարության խոսնակ Քեչելիի՝ Թուրքիան ձգտում է Իրաքի հետ հետագա կառուցողական համագործակցության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։

«Ֆիդանը ընդգծել է Իրաքում տեղակայված Քրդական բանվորական կուսակցություն (PKK) ահաբեկչական կազմակերպության կողմից ներկայացվող սպառնալիքը և արտահայտել է Թուրքիայի վճռականությունը՝ արմատախիլ անել ահաբեկիչներին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում՝ պահպանելով սերտ համագործակցությունը Իրաքի վարչակազմի հետ», – ասվում է հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը նշել է, որ նրա խոսքերի Իրաքի ներքին գործերին միջամտություն մեկնաբանումը սխալ է։

Leave a Comment