Ռեժիսոր Արմեն Էլբակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Օրվա առթիվ նրան շնորհավորել է դուստրը՝ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Նա ինստագրամյան իր էջում հոր հետ լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել.
«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է, թոռների համար լավ պապիկ ու ընկեր, իսկ երբ ծնողդ ազգային արժեք է, դա արդեն մեծ պատասխանատվություն է … Պապ, մաղթում եմ քեզ, որ սիրված ու գնահատված լինես հենց կենդանության օրոք, դու պետք ես մեզ, ժողովրդին, թատրոնին քո ապրածն ու ստեղծածը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև քո ժողովրդի, հանդիսատեսի, սերունդների ու ապագայի համար… Ապրիր ապրեցրու, կրթիր, արարիր ու եղիր երջանիկ քո բոլոր օրերում։ Իսկ մենք սիրում ենք քեզ … Ամեն օր սովորում քեզնից սիրել մերձավորին ու էս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու պատվիրանը … դու իմն ես ու բոլորինը … Դու կարևոր ես, պապ»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: