Նրանից պետք է օրինակ վերցնել․ Ծառուկյանը՝ Գալիցկիի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կիսվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, հայտնի գործարար Սերգեյ Գալիցկիի հետ հանդիպման տպավորություններով։

Ծառուկյանը հայտնել է, որ Գալիցկին իրեն շատ ջերմ ընդունելության է արժանացրել։ Մարզիկը շնորհակալություն է հայտնել գործարարին նրա հսկայածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Գալիցկին այն մարդն է, որից պետք է օրինակ վերցնել։

«Պետք է խոստովանեմ, որ այս պահին նա ինձ համար ընդօրինակման արժանի կերպար է։ Նա մտածում է ոչ միայն իր, իր ընտանիքի կամ գրպանի, այլև երեխաների և ապագայի մասին», – գրել է Ծառուկյանը։

Leave a Comment