ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին




ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։


 


Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։


 


Կողմերն անդրադարձել են բնապահպանական համագործակցությանը՝ հաշվի առնելով 2025 թվականի սեպտեմբերին ստորագրված կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում փոխգործակցության հուշագիրը, որը նոր գործնական հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների համար։


 


Քննարկել են նաև Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում հատկապես կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բարձր հավակնության թիրախների ձևակերպման և ներառական համաժողով կազմակերպելու փորձի փոխանակման ուղղությամբ։


 


Խոսել են միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ քննարկումների արդյունքներից։


 


Անդրադարձել են նաև պլաստիկ աղտոտման դեմ պայքարին՝ ընդգծելով Նորվեգիայի առաջնորդող դերակատարությունը պլաստիկի կրճատման շուրջ բանակցություններում և Հայաստանի հանձնառությունը՝ Կառավարության ծրագրով սահմանված փուլային կրճատման ու արգելման քաղաքականության ներդրման ուղղությամբ։ Նախարարը վստահեցրել է, որ այս սերտ և գործնական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության, կլիմայական և պլաստիկի ճգնաժամերի հասցեագրման, ինչպես նաև ներառական COP17 կազմակերպելու ուղղությամբ։


 


 


Leave a Comment