ԲՏԱ նախարարը հայտնեց, թե երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը



Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ  կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին:



«Արմենպրես»– ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցի, հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ հարցին:


Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը: Հայրապետյանի խոսքով՝ օրերի ընթացքում հասցրել են հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչների:


«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment